Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Իրենց անունը դնում են «ազգայնական» ու մեծ թվով մարդկանց մոլորեցնում

Իրենց անունը դնում են «ազգայնական» ու մեծ թվով մարդկանց մոլորեցնում
16.04.2024 | 17:22

Մի բան եմ նկատել. ուրեմն, ոմանց համար կապ չունի, թե ո՞վ է իշխանության ԱՄՆ-ում ու Ռուսաստանում, իրենք, մեկ է, պաշտում են ամերիկացիներին և ատում ռուսներին, բայց անունը դնում են մարդու իրավունք, դեմոկրատիա ու եսիմինչ։

ԱՄՆ-ում հանրապետակա՞նը կլինի, դեմոկրատնե՞րը, ծայրահեղ լիբերալնե՞րը, թե՞ հենց տրոցկիստները (ծայրահեղ բոլշևիկները), իրենց համար մեկ է՝ ԱՄՆ-ը սուրբ է։

Մեկ է նաև, թե ովքեր են իշխանության ՌԴ-ում` լիբերալնե՞րը, թե՞ պահպանողականները, մեկ է՝ ատում են։

Իսկ ամենազավեշտալին էն է, որ եթե նույնիսկ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն իրար հետ են լինում որևէ հարցում, իրենք դա չեն նկատում ու իրենց էշն են առաջ տանում։

Ասենք` լավ, ինչ ուզում են, թող անեն, ու՞մ են խանգարում։

Խանգարու՛մ են։

Խանգարում են, երբ իրենց անունը դնում են ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ու լիքը մարդու մոլորեցնում, թե դա ազգայնականություն է։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 973

Մեկնաբանություններ